Ապարդյուն է այն մարդկանց համար, որոնք փորձում են իրենց կյանքը իմաստավորել: Ապարդյուն են բոլոր հոգևորությունները, և բոլոր աշխատանքները, եթե կապ չկա Աստծո հետ: Ապարդյուն է Աստծուն փնտրելը' բնության և փիլիսոփայության մեջ: Ճանապարհը դեպի Աստված անհույս է և մարդը զգում է դա: Դրա համար նա չունի խաղաղություն: Գիտակցաբար կամ անգիտակցաբար մարդն սկսում է փնտրել Աստծուն, և դրախտի կորցրած կարոտը տանջում է նրան: Մեծ զոհաբերությամբ և էներգիայով, և առանց ջանք չխնայելու փորձում է մարդը բաժանումը Աստծուց նորից վերականգնել:
Մարդը կրում է Արարչի հետքերը: Աստծո առջև է արարված մարդը: Մարդու հայտնագործությունը և ինքնանպատակը' կյանքի նպատակը չէ: Զգացումը և առկայությունը միայն Աստծո մեջ է:
Ով որ կյանքի իմաստության մասին հարց է տալիս, նա չի կարող Աստծո վերաբերյալ հարցը շրջանցել: Մեկ օր կհայտնվի այն: