?????? ? ?????????

?????? ? ?????????

by ?????? ????????
?????? ? ?????????

?????? ? ?????????

by ?????? ????????

eBook

$3.99 

Available on Compatible NOOK Devices and the free NOOK Apps.
WANT A NOOK?  Explore Now

Related collections and offers

LEND ME® See Details

Overview

«Անցյալ և մոտիվացիա» գիրքի հեղինակը՝ երաժիշտ և դիրիժոր Վարդան Հակոբյանը, ունենալով մեծ փորձ դասական երաժշտության կատարողական արվեստում, անդրադարձել է մի թեմայի, որը, համոզված եմ, շատերին կհետաքրքրի. նրա համար հասունացել է անհրաժեշտություն
գտնելու մի բանաձև, որով կարելի է հնարավորինս ճիշտ և խորը ընկալել ու մեկնաբանել դասական երաժշտությունը: Չլինելով հոգեբան' հեղինակը բացահայտել ու վերլուծել է մի շատ հետաքրքիր թեմա' ինչ ազդեցություն ունեն կոմպոզիտորի մանկության իրադարձությունները
նրա ստեղծագործական ոճի և ձեռագրի վրա: Դասական հոգեբանությունը բազմիցս անդրադարձել է մանկության և պատանեկանության փուլի իրադարձությունների ու տրավմաների ազդեցությանը անձի ձևավորման վրա, բազմիցս մեկնաբանվել է «կոմպենսացիան և հիպերկոմպենսացիան»՝ որպես
անձի ինքնահաստատման մեխանիզմ: «Անցյալը» ոչ միայն անձի անցած ճանապարհն է, այլև պատմական այն իրադարձություններն են, որոնք հանդիսացել են մոտիվացիա կոմպոզիտորի ստեղծագործական գործունեություն համար։ Իսկ «մոտիվացիան» կիրառական հոգեբանությունը դիտարկում է որպես
անձի զարգացման ճանապարհ: Գրքի հեղինակը, միավորելով այս ամենը, իր համար գտել է բանաձև, որն օգնում է նրան հնարավորինս խորը և ճիշտ գնահատել ու զգալ կոմպոզիտորի ստեղծագործական միտքը և այն փոխանցել ունկնդրին կատարման միջոցով։
Գիրքը կարող է օգտակար լինել երաժիշտների, և՛ ոչ միայն երաժիշտների համար, քանի որ անդրադառնում է հայտնի կոմպոզիտորների անձնական կյանքի և պատմական տվյալ փուլի նրբություններին՝ այս երկուսի դիտանկյունից մոտենալով արդեն հայտնի ստեղծագործություններին:
Գիրքն առհասարակ ուղղված է բոլոր նրանց, ովքեր սիրում են մտածել և ինքնուրույն եզրահանգումների գալ...
Դասական արվեստի հավերժական և միշտ պահանջված լինելն ունի իր գաղտնիքը, և գրքի հեղինակը գտել է ևս մեկ բանաձև՝ այդ գաղտնիքը բացահայտելու և կատարողական արվեստի միջոցով այն փոխանցելու լայն հանրությանը:

Product Details

ISBN-13: 9788835320548
Publisher: Vard
Publication date: 10/18/2019
Sold by: StreetLib SRL
Format: eBook
File size: 6 MB
Language: Amharic
From the B&N Reads Blog

Customer Reviews